AM
1 Ապրիլ 2021 - 09:33 AMT

Արցախում հրթիռակասետային ռումբ են վնասազերծելու

Ապրիլի 1-ին Ստեփանակերտում՝ Հայկավան թաղամասում և Ասկերանի շրջանի Բերքաձոր գյուղի հարակից տարածքում տեղի կունենա հայտնաբերված հրթիռակասետային ռումբի վնասազերծում, տեղեկացնում է ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունը։

Սակրավորների և Halo Trust-ի կողմից շարունակվում է հետախուզական, միաժամանակ հայտնաբերված զինամթերքի ոչնչացման կամ դրանց պահեստավորման գործընթացը:

Հայտնաբերված զինամթերքը, որպես կանոն, պայթեցվում է տեղում, հնարավորության դեպքում՝ տեղափոխվում ավելի անվտանգ վայր: