Ապրիլի 1-ին Արցախի փրկարարները Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Ասկերանի վերին ենթաշրջանի Ավետարանոց համայնքի տարածքից հայտնաբերել են ևս մեկ, նախնական տվյալներով` քաղաքացիական անձի աճյուն։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ վերջինիս ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։
Նոյեմբերի 10-ից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թվը 1527 է, որից 27-ը` ենթադրաբար քաղաքացիական անձինք են։






