AM
2 Ապրիլ 2021 - 08:19 AMT

Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք կա

Ապրիլի 1-ին Արցախում կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 7 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 18 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են անցնում տանը:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4674 քաղաքացու հետազոտություն, որից 615-ի թեստը դրական է եղել։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2499 դեպք: Կատարվել է 22,122 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը: