Ուկրաինայի Պետական ավիացիոն ծառայությունը ևս մեկ ուկրաինական լոուքոսթեր Bees Airline-ին դեպի ՀՀ թռիչքներ կատարելու արտոնություն է տվել։ Սա արդեն երրորդ ավիաընկերությունն է և երկրորդ լոուքոսթերը, որը չվերթեր է իրականացնելու Ուկրաինայից ՀՀ։
Կիև-Երևան չվերթերը կմեկնարկեն ապրիլի 29-ից, շաբաթական երկու անգամ։ Ավիատոմսերի արժեքը 980 գրիվնա է (մոտ 34 դոլար) մեկ ուղղությամբ՝ Light սակագնով, որը ներառում է 7 կգ ձեռքի քաշ։
Օդեսայից Երևան Bees Airline-ի թռիչքները կմեկնարկեն հունիսի 14-ից՝ շաբաթական երկու անգամ։ Տոմսերի արժեքը 999 գրիվնա է (մոտ $35) առանց հետադարձի, Light սակագնով։
Bees Airline-ը նաև կանոնավոր թռիչքներ կիրականացնի Երևանից Լվով։
Այժմ Ուկրաինայից Երևան թռիչքներ են իրականացնում ՄԱՈւ և SkyUp ավիաընկերությունները։






