AM
3 April 2021 - 08:47 AMT

Բելգիայում ոստիկաններն արցունքաբեր գազ ու ջրցան են կիրառել հակահամաճարակային կանոնները խախտողների դեմ

Բելգիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան է կիրառել հակահամաճարակային կանոնները խախտողների դեմ, փոխանցում է Deutsche Welle-ն։

Բելգիայում համաճարակի պատճառով արգելվում է դրսում`մաքուր օդին, 4-ից ավելի մարդու հավաքվելը։

Դեպքից առաջ ոստիկանները հավաքվածներին հորդորել են լքել այգին՝ հիգիենայի կանոնների խախտման պատճառով, ցուցարարները ոստիկանների ուղղությամբ շշեր, ճյուղեր են նետել։ Արդյունքում 11 մարդ է ձերբակալվել։

Ավելի վաղ բելգիական մեկ այլ այգում մի քնաի հազար մարդ երաժշտական միջոցառում է կազմակերպել՝ դժգոհելով հակակորոնավիրուսային սահմանափակումներից։ Ոստիկանների հետ բախումներ էին եղել, նրանցից մի քանիսը վիրավորվել էր։

11․5 մլն բնակչություն ունեցող Բելգիայում կորոնավիրուսի 887,920 հաստատված դեպք կա, 23000 մարդ է մահացել վարակից։