AM
5 Ապրիլ 2021 - 06:52 AMT

Հռոմի պապը խոսել է գերիների վերադարձի մասին, Պատրիարք Կիրիլը՝ խաղաղության և համերաշխության

Սուրբ Հարության տոնի իր ելույթում Հռոմի պապն անդրադարձել է նաև հայ գերիների վերադարձին, իսկ Մոսկվայի և Համայն ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորել է Հայաստանի բարձրագույն քաղաքական ղեկավարությանը, ինչպես նաև հոգևոր առաջնորդներին Զատկի տոնի առթիվ:

Պատրիարքը նախագահ Արմեն Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է, որ աղոթում է իր սիրելի Հայաստանի սրտում խաղաղության և համերաշխության շուտափույթ հաստատման համար:

«Աստծո որդու բերած փրկող զոհաբերությունը, նրա անսահման սերն ու ողորմածությունը մեզ զորություն են տալիս փորձություններն ու ճգնաժամերը հաղթահարելու համար: Թող որ մեր հավատքն ամուր լինի և Տիրոջ հետ մնալու ցանկությունը` անսասան»,- նշել է Պատրիարքը։

Նա շնորհավորել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին։

«Թող որ նա (Աստված) թույլ տա հակամարտությունների ընթացքում գերեվարվածներին, հատկապես արևելյան Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում, ապահով, ողջ և առողջ վերադառնան իրենց ընտանիքներ, ու թող նա ոգեշնչի համաշխարհային առաջնորդներին սանձելու նոր զենքերի մրցավազքը»,-ասել է Հռոմի պապը, փոխանցում են Վատիկանում ՀՀ դեսպանությունից։

Դեսպանությունից նշում են, որ 2020-ի հուլիսից հետո սա հինգերրորդ անգամն է, երբ Հռոմի Պապն անդրադառնում է արցախյան պատերազմի թեմային։