AM
6 Ապրիլ 2021 - 09:09 AMT

Ռուս խաղաղապահներն Արցախում կօգնեն բարեկարգել Հայրենականում զոհվածների հուշարձանները

Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները Մայիսի 9-ին ընդառաջ, գործակցելով Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների ղեկավարության հետ, սկսել են բարեկարգել Արցախից ռազմաճակատ գնացած և Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանները։

Խաղաղապահները նախաձեռնել են նաև «Ընտանիքի պատմություն՝ Հաղթանակի պատմություն» ակցիան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակին, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ակցիայի սկիզբը դրվել է Ասկերանի շրջանի Խանաբադ գյուղի 1941-1945թթ․ 104 զոհվի հուշարձանի մոտ։

Նշվում է, որ խաղաղապահները կանոնավոր մասնակցելու են Արիության դասերին և ուսուցիչների հետ միասին հանդիպելու են դպրոցականների և ուսանողների հետ։

Ռուս խաղաղապահների մասնակցությամբ այդ ակցիաները կշարունակվեն մինչև Մայիսի 9-ը։