AM
7 Ապրիլ 2021 - 10:13 AMT

Ասկերանում կյանքի համար վտանգավոր ռազմամթերք են գտել

Զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ կատարված հետախուզական աշխատանքների արդյունքում, Ասկերան քաղաքի վարչական տարածքում հայտնաբերվել է կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերք:

Սակրավորներն ապրիլի 7-ի ընթացքում պայթեցման աշխատանքներ կիրականացնեն Ասկերանում և հարակից տարածքներում, տեղեկացնում է ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը։