Ադրբեջանի հսկողությանն անցած տարածքներում անհետ կորածների որոնումների արդյունքում ևս 9 աճյուն է հայտնաբերվել։
Ապրիլի 8-ին Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն:
Եվս 2 աճյուն հայկական կողմին ենթադրաբար` Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:
Հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն:
2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված կամ Ադրբեջանի կողմից փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1539 է:






