AM
10 Ապրիլ 2021 - 06:42 AMT

Կիպրոսում Արցախում զոհերի հիշատակի պուրակ է բացվել

Կիպրոսում Արցախում զոհված ազատամարտիկներին նվիրված պուրակ է բացվել` ծառատունկ է կազմակերպվել: Ծառատունկին մասնակցել է նաև Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոհարուսը, տեղեկացնում է Կիպրոսի Հայ դատի հանձնախումբը։

Միջոցառմանը մասնակցել է նաև Ստրովոլոսի քաղաքապետ Անդրեա Պապախարալամպուսը։

2020-ի դեկտեմբերին Էլենի Թեոհարուսը թվիթերում տարածել է ծովից ծով Հայաստանի քարտեզն ու գրել, թե «սա է Հայաստանի պատմական սահմանները»։