AM
12 Ապրիլ 2021 - 07:38 AMT

Խաղաղապահները ԼՂ-ում վերականգնում են Մեծ հայրենականի հուշարձանները․ 58-ը հաշվառվել են

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են Հայրենական Մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների վերականգնումը և բարեկարգումը։ Հերթական հուշարձանը, որը կառուցվել է 20 դարի 60-ականներին, բարեկարգվել է Նորագյուղ բնակավայրում։

«Այս գյուղից ռազմաճակատ մեկնած ավելի քան 90 տղամարդ իր կյանքը զոհել է հանուն հաղթանակի», տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Ռուս խաղաղապահները տեղի բնակիչների հետ միասին վերականգնել և ներկել են ցանկապատը, մաքրել տարածքը և հուշարձանը։

Աշխատանքներն իրականացնում են ռուսական Հումանիտար արձագանքման կենտրոնի զինծառայողները Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջանների ղեկավարության հետ համատեղ։ 58 այդպիսի հուշարձան է հաշվառվել, որից 29-ում արդեն բարեկարգման աշխատանքներ են իրականացվել։

«Այս ակցիան սկիզբ առավ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում գտնվող մի շարք հուշարձաններ բարեկարգման կամ վերականգնման կարիք ունեն»,- ասել է Հումանիտար արձագանքման կենտրոնի պետ Իգոր Սիվակովը։

«Ակցիան կտևի մինչև Հաղթանակի 76-րդ տարեդարձը»,- ասել է նա։

Խաղաղապահ ուժերի ինժեներային ստորաբաժանումներն օգնում են նաև վերականգնել ճանապարհային երթևեկությունը, էլեկտրականությունն ու ջրամատակարարումը, ինչպես նաև սոցիալական օբեյկտներում և բնակելի տներում տաքության ապահովումը։ Իսկ ռուս խաղաղապահների պարեկային խմբերն ուղեկցում են ավտոտրանսպորտը, որն առաջին անհրաժեշտության ապրանքներ է տեղափոխում հեռավոր բնակավայրեր։