AM
12 Ապրիլ 2021 - 12:10 AMT

Վրաստանի խորհրդարանում կքննարկեն ԼՂ հարցը

Վրաստանի խորհրդարանում կքննարկեն Լեռնային Ղարաբաղի հարցը: Այն նախատեսվում է քննարկել պաշտպանության և անվտանգության խորհրդարանական կոմիտեում, տեղեկացնում է 1tv.ge-ն։

Կոմիտեի օրակարգում նշված է, որ քննարկումը կկենտրոնանա «Լեռնային Ղարաբաղի խաղաղության համաձայնագրի ազդեցությունը Հարավային Կովկասի անվտանգության միջավայրի վրա» թեմայի շուրջ: Կոմիտեի շրջանակում պատգամավորները կլսեն հետախուզական ծառայության ղեկավարի պաշտոնակատար Շալվա Լոմիձեին:

Հանձնաժողովի նիստը, հավանաբար, փակ կլինի, քանի որ վերջերս նմանատիպ հարցերի շուրջ կոմիտեի նիստերը փակ են լինում: