Մոսկվան նախազգուշացրել է Անկարային՝ չսնել Կիևի ռազմատենչ տրամադրությունները։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Բոլոր պատասխանտու երկրներին, որոնց հետ մենք շփվում ենք, և Թուրքիան դրանցից մեկն է, խորհուրդ ենք տալիս վերլուծել իրավիճակը, Կիևի մշտական ռազմատենչ հայտարարությունները, և զգուշացնում, որ նրանք չսնեն այդ ռազմատենչ տրամադրությունները»,-ասել է Լավրովն իր եգպիտացի պաշտոնակից Սամեհ Շուքրիի հետ բանակցությունների ավարտին, գրում է ՌԻԱ Նովոստին։
Այսպես է մեկնաբանել Լավրովն այն հարցը, թե չի մտահոգում արդյոք Ռուսաստանին Ուկրաինային թուրքական զենքի վաճառքի գործարքը։
Ապրիլի 10-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելեnսկին այցելել էր Թուրքիա, քննարկվել էր նաև թուրքական զենքի գնումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցությունների ավարտին հայտարարել է, որ Թուրքիայի և Ուկրաինայի գործակցությունը ռազմական ոլորտում ուղղված չէ երրորդ երկրների դեմ։
Ավելի վաղ թուրքակաn անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar ընկերությունը հայտնել էր, որ Ուկրաինան արդեն գնել է թուրքական հարվածային Bayraktar ԱԹՍ-ներ։