AM
12 July 2002 - 17:04 AMT

ՀԱՅ ԳԱՐԵՋՐԱԳՈՐԾՆԵՐԸ ԿՄԱՍՆԱԿՑԵՆ ԳԱՐԵՋՐԻ ՄԵԾ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ

Հուլիսի 21-ին հայ գարեջրագործները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք գարեջրի Մեծ փառատոնին: Այս, թվով չորրորդ, փառատոնին ներկայացված կլինի Ռուսաստանի 30 առաջատար գարեջրային ընկերություների, ինչպես նաեւ Հայաստանից, Գերմանիայից, Դանիայից եւ Ուկրաինայից ժամանած հյուրերի արտադրանքը: Փառատոնի շրջանակներում կկայանա գարեջրի ժողովրդական համտեսի մրցույթ մի քանի նոմինացիաներով` «Լավագույն բաց», «Լավագույն մուգ», «Լավագույն դասական», «Լավագույն օրիգինալ», «Լավագույն հատուկ», «Լավագույն արտասահմանյան» եւ այլն: