AM
15 Ապրիլ 2021 - 11:23 AMT

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք

Ապրիլի 14-ին Արցախում կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են անցնում տնային պայմաններում:

Արցախում 2021թ․ ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5430 քաղաքացու հետազոտություն, որից 696-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2580 դեպք: Կատարվել է 22,885 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: