Արցախի դատախազությունը քրեական գործ է հարուցել Անվտանգության խորհրդում պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ 2020-ի հոկտեմբերին պետությանը 100 մլն դրամի գույքային վնաս պատճառելու դեպքով։
Այդ ժամանակահատվածում Արցախում պատերազմ էր և Անվտանգության խորհրդի քարտուղարը Սամվել Բաբայանն էր։
Քրգործն ուղարկվել է ԱՀ քննչական կոմիտե, այն վարույթ է ընդունվել և գտնվում է նախաքննության փուլում։






