AM
21 Ապրիլ 2021 - 11:45 AMT

Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին

Ապրիլի 20-ին Ադրբեջանը հերթական զորամասն է բացել ՀՀ հետ սահմանին, հայտնել է այդ երկրի Պետական սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնը։

Զորամասը բացվել է արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջան հսկողությանն անցած Զանգելանի շրջանում, տեղեկացնում է Moscow Baku-ն։

Բացմանը նշվել է, որ պատերազմի ավարտից հետո սեղմ ժակետում այդ տարածքներում կազմակերպվել է մարտական ծառայություն, ինչը «մեծ նշանակություն ունի պետական սահմանների պաշտպանության համար»։

Վերջին այդպիսի զորամասը բացվել էր ապրիլի 1-ին Կուբաթլուի շրջանում։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ 2021 թվականին երկրի ռազմական բյուջեն կմեծանա։