AM
24 Ապրիլ 2021 - 08:02 AMT

ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախը

ԱՄՆ Այդահո նահանգը ճանաչել է Արցախի Հանրապետությունը:

Նույն հռչակագրով 2021թ․ ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Այդ մասին ասվում է ընդունված հայտարարության մեջ, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Հայտարարությունը ստորագրել է Այդահոյի նահանգապետ Բրեդ Լիթլը։

Արցախի անկախությունը ճանաչած ԱՄՆ նահանգների թիվը մոտ մեկ տասնյակի է հասնում։