Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Հայոց ցեղասպանությունից 106-րդ տարելիցի կապակցությամբ իր աջակցությունն է հայտնել տեղի հայ համայնքին։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց ես Արգենտինայի հայ համայնքի կողքին եմ՝ նրանց մշակույթի նկատմամբ հարգանքը պահպանելու հանձնառությամբ և ապրելով անցյալի ոճրագործությունների հիշողությամբ»,-ասվում է գրառման մեջ:
Նա նաև նամակ էր հղել հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ` իր հարգանքը և համերաշխությունը հայտնելով։
Արգենտինան օրենք է ընդունել, որով ամեն տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ որպես հայերի ցեղասպանության հիշատակի օր։






