Թուրք-հայկական գործարար խորհրդի համակարգող Կայան Սոյակը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերություններում դրական զարգացումները կպահպանվեն, չնայած Թուրքիայում ծավալվող վերջին իրադարձություններին: Ինչպես «Մեդիամաքս» գործակալությանն է հայտարարել Կայան Սոյակը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Իսմայիլ Ջեմի հրաժարականը բացասական ազդեցություն չի ունենա հայ-թուրքական երկխոսության վրա: «Մենք հույս ունենք, որ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները կշարունակեն ջանքեր գործադրել փոխըմբռնման եւ փոխշահավետ հարաբերությունների հաստատման ուղղությամբ”, – ասել է Սոյակը: