Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսին կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Լավրովն աշխատանքային այցով մայիսի 5-6-ը կլինի Երևանում, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքվում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Նախատեսված են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ, հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային գործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում։ Առաջնային ուշադրություն կհատկացվի 2020թ․նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման գործնական ասպեկտներին»,-ասել է Զախարովան։






