Մինչեւ Լահուան Սայմոնի հետ IBF վարկածով միջին քաշային կարգում Աշխարհի չեմպիոն բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի` գերմանական Կիլ քաղաքում կայանալիք մենամարտը մնացել է 2 օր: Առաջիկա մենամարտի կապակցությամբ Աբրահամը հայտնել է, որ իր տիտղոսի (21-0-2, 2 ԿՕ) հավակնորդը հաղթանակ տանելու ոչ մի շանս չունի:
«Չնայած, որ դա իմ տիտղոսի պաշտպանության արդեն իններորդ մենամարտն է լինելու, ես դեռեւս քաղց եմ զգում եւ բավական բորբոքված եմ: Լահուան Սայմոնը հաղթանակ տանելու ոչ մի շանս չունի»,- Աբրահամին մեջբերում է fightnews.com-ը:
Աբրահամը օրերս նաեւ հայտնել է, որ մեծ ցանկություն ունի մենամարտ անցկացնելու միջին քաշային կարգում WBC եւ WBO տիտղոսներին տիրող ամերիկացի Քելլի Պավլիկի հետ, որպեսզի հաջորդ քաշային կարգ անցնի: