AM
5 Մայիս 2021 - 14:46 AMT

Արարատ Միրզոյանը Մոսկվա կմեկնի

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կմեկնի Մոսկվա, որտեղ կհանդիպի ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ։ Պաշտոնական այցը կկայանա մայիսի 16-18-ը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։

ՌԴ և ՀՀ խորհրդարանների խոսնակները պայմանավորվել էին հանդիպման մասին ապրիլի 23-ի զրույցի ժամանակ՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները։

ՌԴ ԱԳՆ-ի համաձայն՝ երկու երկրի խորհրդարանական կապերը զարգանում են:

ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ի այցելել էր Երևան։