AM
6 Մայիս 2021 - 07:10 AMT

Սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակը

Սելավների պատճառով խցանվել է Ստեփանակերտին ջուր մատակարարող խողովակաշարը, ինչի հետևանքով քաղաքի զտիչ կայան հասնող ջրի ծավալները զգալի նվազել են: Այդ մասին հայտնել է Ստեփանակերտի քաղաքապետարանը։

Բացի այդ, ջուրը պղտորված է, և այն մաքրելու համար սովորականից ավելի երկար ժամանակ է պահանջվում:

«Ուստի բաժանորդներին մատակարարվող ջրի ծավալները նույնպես կկրճատվեն, իսկ որոշ դեպքերում՝ նաև ժամանակավոր անջատումներ կլինեն: «Ջրմուղ-կոյուղի» ընկերության բրիգադները աշխատանքներ են տանում վթարի վերացման ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ստեփանակերտի քաղաքապետարանը հավաստիացրել է, որ ջրամատակարարման համակարգի խնդիրները պայմանավորված են բացառապես եղանակային պայմաններով: