Մայիսի 13-ին Արցախում կատարվել է 50 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։
Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Ընդհանուր առմամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2726 դեպք, կատարվել է 24,626 թեստավորում:






