Մայիսի 14-ին ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի առաքելության ղեկավար Բերտրան Լամոնի հետ աշխատանքային հանդիպմանը կարևորել է առաքելության գործունեության նշանակությունը։
Ներկայացվել են առաքելության կողմից ընթացիկ տարվա առաջին եռամսյակում իրականացված գործունեության մասին տեղեկություններ։ Շեշտվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի հետ համագործակցության արդյունավետությունը։
Բալասանյանը նշել է, որ Հանրապետության իշխանությունների շարունակական աջակցության պատրաստակամությունը՝ ծագող հարցերին համատեղ ուժերով լուծում տալու ուղղությամբ։






