AM
4 July 2003 - 14:38 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԿԱՆԱԴԱՆ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ` ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿԱԴՐՈՒՄԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայաստանը եւ Կանադան պատրաստվում են ստորագրել պայմանագիր` կրկնակի հարկադրումից խուսափելու վերաբերյալ: Տվյալ հարցը քննարկել են Երեւանում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Կանադայի խորհրդարանի պատգամավորները, հայ-կանադական բարեկամության խորհրդարանական խմբի անդամները: Ինչպես տեղեկացրել են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկման ընթացքում է գտնվում եւս երկու ծրագիր` կանադական «Բոմբարդիր» ավիաշինարարական եւ «Հայկական ավիաուղիներ» ընկերությունների միջեւ համատեղ ձեռնարկության ստեղծումը, ինչպես նաեւ Արաքս գետի վրա հիդրոէլեկտրակայանի շնարարության նախագիծը` «Ագրա Մոնենկո» ընկերության հետ համատեղ: