Հունիսի 1-ից ամերիկյան YouTube տեսահոսթինգը կկարողանա գովազդներ տեղադրել իր հարթակում հրապարակվող բոլոր տեսանյութերում, անկախ իրավատերերի համաձայնությունից։ Խոսքը նույնիսկ այն ալիքների մասին է, որոնք ընդգրկված չեն ընկերության գործընկերային ծրագրում։
Ընդ որում, ամբողջ եկամուտը գովազդային հոլովակներից այն ալիքներում, որոնք բավարար պահանջարկ չունեն և չեն ձգտում շահույթ ստանալ իրենց բովանդակությունից, կհամալրի YouTube-ի բյուջեն, գրում է ՏԱՍՍ-ը։
Սա կարող է լուրջ խոչընդոտ հանդիսանալ սկսնակ վլոգերների համար, քանի որ նրանց համար ավելի դժվար կլինի անհրաժեշտ 1000 բաժանորդին հավաքագրելն ու ապահովել 4000 ժամ դիտում իրենց ալիքում։
Ամերիկացի օգտատերերի համար այս փոփոխությունները գործում են արդեն 2020-ի նոյեմբերից։