«Փյունիկի» մարզիչ Եղիշե Մելիքյանի և ֆուտբոլիստ Անտոն Կոբյալկոյի միջև կոնֆլիկտ է եղել՝ ֆուտբոլիստն ապտակել է մարզչին, վերջինս էլ ծեծի է ենթարկել նրան։
Նրանց հարաբերությունները սրվել են «Արարատ-Արմենիայի» հետ խաղից հետո (0:0), երբ մարզիչը հայհոյախառն արտահայտություն է թույլ տվել խաղացողի օգտին։ Ակումբը որոշել է խաղաշրջանի ավարտին վաղաժամկետ խզել պայմանագիրը հարձակվողի հետ, գրում է Eurosport.ru-ն։
ՌԴ մեկնելուց առաջ Կոբյալկոն այցելել է ակումբի մարզաբազա՝ հրաժեշտ տալու թիմակիցներին և ակումբի անձնակազմին։
Կոբյալկոն նաև մոտեցել է մարզչին և ներողություն խնդրել իր բառերի համար։ Մելիքյանը հրաժարավել է, իսկ Կոբյալկոն ապտակել է նրան ամբողջ թիմի ներկայությամբ, հեռացել մարզաբազայից և ուղևորվել դեպի օդանավակայան։ Մելիքյանը նրա հետևից գնացել է օդանավակայան «Փյունիկի» գլխավոր փոխտնօրեն Կիմ Առաքելյանի ուղեկցությամբ։ Հարձակվողին տապալել են գետնին և ծեծի ենթարկել։
Ոստիկանությունում Կոբյալկոն հրաժարվել է ցուցմունք տալուց և մեկնել է ՌԴ։