AM
1 June 2021 - 12:15 AMT

Ադրբեջանում Covid-19-ի դեմ պատվաստումը որոշ խմբերի համար կարող է պարտադիր դառնալ

Ադրբեջանում Covid-19-ի դեմ պատվաստումը որոշ խմբերի համար կարող է փաստացի պարտադիր դառնալ։ Դա վերաբերում է ծառայությունների և տրանսպորտի ոլորտում աշխատողներին։

Ըստ Ադրբեջանի կառավարության որոշման, մինչև հուլիսի 1-ը վերոնշյալ ոլորտների աշխատակիցների առնվազն 80 տոկոսը պետք է ունենա այսպես կոչված «քովիդ անձնագիր» կամ ապաքինվածի հավաստագիր, գրում է Sputnik Արմենիան։

Չնայած պատվաստումներն Ադրբեջանում կամավոր են, այս որոշումը փաստացի պարտադրում է մարդկանց պատվաստվել։

Հատուկ կարանտինային ռեժիմն Ադրբեջանում երկարացվել է մինչև օգոստոսի 1-ը։