Հուլիսի 12-ին Բրյուսելում Եվրամիություն-Ադրբեջան համագործակցության եւ գործընկերության խորհրդի ամենամյա նիստի ընթացքում կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղիները: Ադրբեջանական աղբյուրների հավաստմամբ, հանդիպման ընթացքում կուսումնասիրվեն անվտանգության հարցերը Հարավային Կովկասում, ինչպես նաեւ ՏՐԱՍԵԿԱ եւ ԻՆՈԳԵՅԹ ծրագրերի իրագործման ընթացքը: