Հունիսի 2-ին Եվրախորհրդանի նախագահ Շառլ Միշելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԵԽ-ն որպես վստահության միջոց պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկին։
Ալիևն ասել է, թե Ադրբեջանը պատրաստ է բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին:
Միշելը նաև կոչ է արել կողմերին գործակցել պահվող անձանց, ականազերծման և այլ հումանիտար հարցերում, գրում է Moscow-baku.ru-ն։
Միշելը նաև հորդորել է կառուցողական միջավայրում սկսել բանակցությունները:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Բելգիայում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին մանրամասներ է ներկայացրել Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Հարավային Կովկասում, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ:Փաշինյանն ընդգծել է Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների` ելման դիրքեր դուրս գալու անհրաժեշտությունը:
Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է հայկական կողմի` հայ-ադրբեջանական սահմանին առկա խնդիրը խաղաղ, քաղաքական ճանապարհով լուծելու դիրքորոշումն ու հայտնել ԵՄ պատրաստակամությունն օժանդակելու այդ գործընթացին:






