Արցախում hունիսի 15-ին կատարվել է 71 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 դեպք:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժվում են տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8416 քաղաքացու հետազոտություն, որից 883-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2767 դեպք: Կատարվել է 25, 868 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:






