10 օր առաջ Աղդամում կորած 43-ամյա ադրբեջանցին պայթել է ականի վրա։
Ջասարատ Հաթամխանովը մահացել է ականի պայթյունից Սեիդլի գյուղում։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները նրա աճույնի տարհանման աշխատանքներ են իրականացնում, գրում է Moscow-baku.ru-ն։
Հաթամխանովը վարորդ էր աշխատում Գուզանլի ավանում՝ աշխատանքի բերումով նրա հերթական ուղևորության ժամանակ կապը նրա հետ ընդհատվել էր։