AM
17 Հունիս 2021 - 11:47 AMT

Արցախում կորոնավիրուսի 2 նոր դեպք է հաստատվել

Հունիսի 16-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 2 դեպք, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021-ի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8461 քաղաքացու հետազոտություն, որից 885-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսի 2769 դեպք: Կատարվել է 25,913 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: