AM
17 Հունիս 2021 - 14:52 AMT

Որոնումների արդյունքում ևս 3 աճյուն են գտել

Մարտունու շրջանի Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հունիսի 17-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 3 աճյուն։ Այդ մասին հայտնել է Արցախի ՆԳ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Նրանց ինքնությունը պարզելու նպատակով Հայաստանում կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Զինադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս մնացած տարածքներից հայտնաբերվել է 1579 աճյուն։ Խորհրդարանական արտահերթ ընտրությունները կայանալու են հունիսի 20-ին։