AM
17 Հունիս 2021 - 15:03 AMT

Վրաստան մուտք գործող մինչև 10 տարեկանների ՊՇՌ թեստի պահանջը հանվել է

Վրաստանի կառավարության որոշմամբ երկիր մուտք գործող մինչև 10 տարեկան երեխաների համար հանվել է ՊՇՌ թեստ ներկայացնելու պահանջը, տեղեկացնում է այդ երկրում ՀՀ դեսպանությունը։

Մինչև 10 տարեկան երեխաների համար չի գործի նաև ժամանումից 72 ժամ հետո ևս մեկ ՊՇՏ թեստ հանձնելու պայմանը:

Իր հերթին, Հարավկովկասյան երկաթուղին ուղևորներին կոչ է անում Վրաստան մեկնելիս խստորեն հետևել կորոնավիրուսային սահմանափակումներին։

Վրաստան մուտք գործող քաղաքացիները (անկախ պատվաստումից) ներկայացնում են սերտիֆիկատ, որը հաստատում է կորոնավիրուսի ՊՇՌ թեստի բացասական ախտորոշումը, որն արված է առավելագույնը 72 ժամ առաջ:

Երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը բոլոր օտարերկրյա քաղաքացիները պետք է սեփական հաշվին անցնեն ՊՇՌ թեստավորում: Թեստը նաև պահանջվում է Հայաստան մուտք գործելու համար: