AM
16 March 2009 - 12:29 AMT

Անհատական ԵԱ 9-րդ փուլում Հայաստանի հինգ ներկայացուցիչներ հաղթանակ են տարել

Անհատական ԵԱ 9-րդ փուլում Հայաստանի միանգամից հինգ ներկայացուցիչներ հաղթանակ են տարել: Վլադիմիր Հակոբյանը սպիտակներով հաղթեց Ռուսաստանից իր հայրենակից Սերգեյ Գրիգորյանցին, Արման Փաշիկյանը գերազանցեց Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ Անտոն Շամոեւին, Տիգրան Պետրոսյանը հաղթանակ տարավ իտալացի գրոսմայստեր Միշել Գոդենի հանդեպ, Արտաշես Մինասյանն ու Տիգրան Քոթանջյանը հաղթեցին համապատասխանաբար ավստրիացի Ռոբերտ Կրեյսլին եւ անգլիացի Լորին դե Կոստային: Իրենց հանդիպումները ոչ ոքի ավարտեցին Զավեն Անդրեասյանն ու Արթուր Չիբուխչյանը:

9 փուլերից հետո Վլադիմիր Հակոբյանը, Զավեն Անդրեասյանն ու Արման Փաշիկյանը հավաքել են 6-ական միավոր; Պետրոսյանն ու Քոթանջյանը` 5,5-ական միավոր; Արտաշես Մինասյանը հավաքել է 5 միավոր եւ 3,5 միավորով հայ շախմատիստների խումբն ամփոփում է Արթուր Չիբուխչյանը: Մրցաշարային սանդղակը գլխավորում են ռուս Էռնեստո Ինարկիեւը, Հոլանդիայի ներկայացուցիչ Իվան Սոկոլովը եւ վրացի շախմատիստ Ջոբավա Բաադուրը: Նրանք 7-ական միավոր են հավաքել:

Մինեւ 10-րդ անհատական ԵԱ ավարտը մնացել է 2 փուլ: ԵԱ փակման արարողությունը տեղի կունենա մարտի 18-ին: