AM
25 June 2021 - 14:24 AMT

Կրասնոդարում ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել

Կրասնոդարում վթարային վայրէջք է կատարել SSJ-100 ինքնաթիռը, որտեղ 91 ուղևոր է եղել։ Խափանում է տեղի ունեցել գազատուրբինում, գրում է ՌՒԱ նովոստին։

Հանգամանքները պարզվում են։

ՌԴ Հարավային տրանսպորտային դատախազությունն արդեն ստուգում է իրականացնում «Ազիմուտ» ավիաընկերությունում, որն իրականացնում էր չվերթը, ինչպես նաև Կրասնոդարի օդանավակայանում։

Ստուգման արդյունքների հիման վրա որոշում կկայացվի արձագանքման միջոցների մասին։