AM
29 Հունիս 2021 - 09:28 AMT

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Հունիսի 28-ին կատարվել է 46 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8871 քաղաքացու հետազոտություն, որից 908-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան:

Ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2892 դեպք: Կատարվել է 26,823 թեստավորում:

Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: