AM
30 June 2021 - 07:26 AMT

Հայկական VBET-ն Ուկրաինայի Սուպերգավաթի գլխավոր հովանավորն է

Հուլիսի 24-ին կկայանա ուկրաինական «Էլ կլասիկոն». Կիևի օլիմպիական մարզադաշտում կհանդիպեն ուկրաինական ֆուտբոլային գիգանտները, իսկ հանդիպման գլխավոր հովանավորը հայկական VBET ընկերությունն է:

VBET Սուպերգավաթի համար ուժերը կչափեն Կիևի «Դինամոն» ու Դոնեցկի «Շախտյորը»:

Դեռևս մայիսին հաստատվել է Վիվառո ընկերության միջազգային բրենդ VBET-ի մուտքն ուկրաինական շուկա: Ուկրաինայի Պրեմիեր լիգայի հետ այս համագործակցությունը VBET-ի համար ևս մեկ նոր ձեռքբերում է, որը նաև կամրապնդի բարձր դիրք Ուկրաինայում սպորտասեր հասարակության շրջանակում: