Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) հուլիսի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։
Նախնական տվյալներով նրանք ռազմական գործողությունների մասնակիցներ են։ Ինքնությունը կպարզվի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
2020-ի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը Արցախի կորուսյալ տարածքներից տարհանվել է ռազմագործողությունների մասնակից և քաղաքացիական անձանց 1590 աճյուն։






