AM
2 Հուլիս 2021 - 12:34 AMT

Վրաստանը կարդիականացնի մինչև ՀՀ սահման ձգվող ճանապարհը

Վրաստանը կարդիականացնի մինչև ՀՀ սահման ձգվող ճանապարհը։ Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ) 106,7 մլն եվրո վարկ է տրամադրել Վրաստանի կառավարությանը՝ դեպի ՀՀ և Ադրբեջանի սահմաններ ճանապարհների կառուցման համար, որոնք Արևելք-Արևմուտք արագընթաց մայրուղում մաս են։

ԵՆԲ նոր վարկի շնորհիվ կվերանորոգվի 2 հատված՝ Ալգեթի-Սադախլո 30 կիլոմետրանոց հատվածն ու Ռուսթավի-«Կրասնի մոստ» 32 կիլոմետրանոցը, գրում է Sputnik Georgia-ն։

Աշխատանքների ավարտից հետո ժամանակակից և անվտանգ ճանապարհը կմիացնի Վրաստանը Հայաստանի և Ադրբեջանի հետ։ Այդ ճանապարհով իրականացվելու են ուղևորա և բեռնափոխադրումներ։