Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները հուլիսի 2-ին փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, տեղեկացնում է Արցախի ԱԻ պետական ծառայությունը:
2020 թվականի Արցախյան պատերազմից անմիջապես հետո սկսված որոնումների ընթացքում հայտնաբերվել և մինչ օրս տարհանվել է 1590 աճյուն:
Արցախի հարավային շրջաններում (Հադրութ, Վարանդա, Ջրական) հուլիսի 1-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 աճյուն։






