Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային օնլայն մրցաշարի կիսաեզրափակչում հաղթել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին, գրում է Sputnik Արմենիան:
Կիսաեզրափակչի երկրորդ օրը հայ գրոսմայստերը հիմնական չորս պարտիայում արդյունքում հաղթել է 3։1 (2 հաղթանակ, 2 ոչ ոքի) հաշվով և պայքարը տեղափոխել թայ–բրեյք։ Առաջին օրը Լևոն Արոնյանը պարտվել էր 1,5։2,5 հաշվով։
Թայ–բրեյքում Արոնյանը հաղթանակ է տարել երկու պարտիայում էլ՝ 2։0։
Եզրափակչում Արոնյանի մրցակիցը կլինի ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևը, որը թայ–բրեյքում պարտության է մատնել չինացի Դին Լիրենին՝ 1,5;0,5։
Եզրափակիչը տեղի կունենա հուլիսի 3–4–ին։
Հունիսի 30–ին Լևոն Արոնյանը նվաճել էր Champions Chess Tour շարքի Goldmoney Asian Rapid շախմատային առցանց մրցաշարի կիսաեզրափակչի ուղեգիրը: