AM
3 July 2021 - 12:50 AMT

Մեքսիկական ծոցում ստորջրյա հրդեհ է բռնկվել

Մեքսիկական ծոցում, Սյուդադ-դել-Կարմեն քաղաքի ափերի մոտ, ստորջրյա հրդեհ է տեղի ունեցել՝ բռնկվել է Pemex գազամուղը։ Կրակը բարձրանում էր 78 մ խորությունից։ Զոհեր և տուժածներ չկան, հայտնել է Televisia հեռուստաալիքը։

Կառամատույցը, որտեղ տեղի է ունեցել բռնկումը, աշխատում է Ku Maloob Zaap համալիրի կազմում։ Դա խոշորագույն հանքավայր է՝ այստեղ արդյունահանվում է օրական մոտ 95 բարել նավթ, գրում է Tjournal-ը։

Հրդեհը հաջողվել է մարել 5 ժամ անց։

Նախնական տվյալներով՝ բռնկման պատճառ է դարձել վառելիքի արտահոսքը, որը տեղի է ունեցել փականներից մեկի անսարքության հետևանքով։