2021-ի հունիսին Օպերատիվ շտաբի կողմից դեպի ԱՀ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (39 մարդ)։
10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է, տեղեկացնում է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը։
Ընդհանուր առմամբ Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (376 մարդ)։
Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախի բազմաթիվ բնակավայրեր անցել են Ադրբեջանի տիրապետության տակ։






