AM
8 Հուլիս 2021 - 09:09 AMT

Արցախում կորոնավիրուսի 3 նոր դեպք կա

Արցախում հուլիսի 7-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք:

Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9294 քաղաքացու հետազոտություն, որից 929-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2913 դեպք: Կատարվել է 27,246 թեստավորում: