Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» 21-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ազատվել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից։ Կառավարությունը հավանություն է տվել որոշմանը։
Սպերցյանը ՀՀ քաղաքացիություն է ստացել։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ Սպերցյանը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական թիմում, մասնակցում է ուսումնամարզական հավաքներին, նախապատրաստվում է մասնակցելու 2022-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի խաղերին, ուստի անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Էդուարդ Սպերցյանին: