Հայաստանի ֆուտբոլի Ֆեդերացիան հաստատել է 2009թ. Հայաստանի ֆուտբոլի 18-րդ առաջնության Բարձրագույն խմբի տարբերանշանը: Նոր տարբերանշանի վրա, ի տարբերություն անցյալ տարվա տարբերանշանի, բացակայում է հայկական դրոշը:
Նշենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբի 18-րդ առաջնությունը մեկնարկում է մարտի 21-ին` «Կիլիկիա» – «Ուլիս» հանդիպմամբ: Առաջին փուլի հանդիպումները` «Շիրակ» – «Արարատ», «Գանձասար» – «Միկա», «Փյունիկ» – «Միկա», տեղի կունենան մարտի 22-ին: